211652_close_icon
views-count1133 դիտում article-date 16:30 29-09-2014

Դանակահարություն գերեզմանատանը

Սեպտեմբերի 26-ին, ժամը 17.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Չարենցավանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «աջ բազկի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1976 թ. ծնված Նիկոլայ Պ.-ն և հայտնել, որ Չարենցավանի նոր գերեզմանատանն իրեն դանակահարել են: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 16.30-ի սահմաններում, Չարենցավանի քաղաքային գերեզմանատանը, վիճաբանության ժամանակ, 1992 թ. ծնված Աշոտ Բ.-ն դանակով հարվածել է Նիկոլայ Պ.-ին: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր