211652_close_icon
views-count972 դիտում article-date 14:30 29-09-2014

ԵՄ-ի Խորհուրդը հետաձգել է Ուկրաինայի հետ ազատ առևտրի գոտու ստեղծումը

ԵՄ-ը պաշտոնապես որոշում է ընդունել Ուկրաինայի հետ ստորագրած Ասոցացման համաձայնագրով ազատ առևտրի գոտու ստեղծման հետաձգման մասին: Այս մասին հայտնում է ուկրաինական UNIAN-ը՝ վկայակոչելով Եվրոպական խորհրդի տարածած հայտարարությունը: Ընդգծվում է, որ ԵՄ-ի Խորհուրդը համապատասխան որոշումն ընդունել է առանց բանավեճերի:   Ավելի վաղ հաղորդվել էր, թե համաձայնագրում առկա առևտրային կանոնները կիրառվելու են նոյեմբերի 1-ից, սակայն սեպտեմբերի 12-ին ԵՄ-ի, Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև անցկացված բանակցությունների ժամանակ որոշվեց մինչև 2015 թվականի դեկտեմբերի 31-ը հետաձգել առևտրային կանոնների ուժի մեջ մտնելը: 

Նմանատիպ նյութեր