211652_close_icon
views-count4438 դիտում article-date 14:04 29-09-2014

Ռուս ձկնորսն Արխանգելսկում պիրանյա է որսացել. տեսանյութ

Ռուս ձկնորս Ալեքսանդր Կորոբովն այժմ կարող է համարվել Արխանգելսկում ձկնորսության մասին ամենաանհավատալի պատմության հեղինակ: Այս մասին հայտնում է ռուսական НТВ հեռուստաալիքը: Նա արդեն երկար տարիներ է, ինչ ձկնորսությամբ է զբաղվում Հյուսիսային Դվինա գետում, սակայն առաջին անգամ է որսացել այնպիսի ձուկ, որի ծնոտը նման է մարդու ծնոտին: Կորոբովը պատմել է, որ երբ բացել է ձկան բերանը, սարսափել է՝ տեսնելով, որ այն ունի մարդու ատամների նման ատամներ: Գիտնականները զննել են նրա բռնած այդ ձուկը և պարզել են, որ Հյուսիսային Դվինայի ջրերում հայտնաբերված «հյուրը» ներկայացնում է արևադարձային գոտին, և որ իրակայոնւմ այն պիրանյա է, որոնք լինում են ավելի քնան 90 տեսակի: Կենսաբանները վստահ են, որ ձուկն ինքնուրույն չէր կարող արևադարձային ծովերից հայտնվել Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսում: Նրանք առավել հավանական են համարում, որ էկզոտիկ ակվարիումի տերը որոշել է պարզապես ձերբազատվել հատուկ խնամք պահանջող այդ ձկից:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր