Արխանգելսկում հարբած վարորդը վարերթի է ենթարկել 7 դեռահասի
Արխանգելսկում 38-ամյա հարբած վարորդը կորցնելով ղեկի կառավարումը` դուրս է եկել երթևեկելի գոտուց և վրաերթի ենթարկել մայթին կանգնած մի խումբ դպրոցականների:
2 աղջիկ և 5 տղա տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են:
Chevrolet-ի վարորդը ձերբակալվել է: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Նշենք, որ վերջին կես տարվա ընթացքում Արխանգելսկում տեղի է ունեցել 126 ՃՏՊ, որոնց հեղինակները եղել են ոչ սթափ վարորդները:
126 ավտովթարի հետևանքով 20 հոգի մահացել է, ևս 190 մարդ մարմնական վնասվածքներ է ստացել:
Նշենք նաև, որ Արխանգելսկի մարզում ավտովթարների 16,7 տոկոսը կազմում են ոչ սթափ վարորդների մասնակցությամբ ավտովթարները: