Քեմերոնը հայտնել է, թե Մեծ Բրիտանիան որ դեպքում կմնա ԵՄ-ի կազմում
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հասկացնել է տվել, որ պատրաստ է սկսել հասարակական կամպանիա, որպեսզի թագավորությունը լքի ԵՄ-ի կազմը, եթե իր կառավարությանը չհաջողվի վերանայել սեփական հարաբերությունները Բրյուսելի հետ: Այս մասին գրում է The Telegraph-ը:
Անկալվում է, որ Քեմերոնն իր այս տեսակետի մասին կբարձրաձայնի այս շաբաթ՝ Բիրմինգհեմում կազմակերպվելիք Պահպանողական կուսակցության կոնֆերանսում: Քեմերոնը կարծում է, որ ԵՄ-ը պետք է Մեծ Բրիտանիային ընձեռի ավելի մեծ լիազորություններ սեփական սահմանները վերահսկելու ոլորտում, այդ թվում նաև ընձեռի ԵՄ-ի այլ երկներից ներգաղթը սահմանափակելու իրավունք: Ներկայումս ԵՄ-ի բոլոր քաղաքացիներն իրավունք ունեն անարգել բնակվել ու աշխատել Մեծ Բրիտանաիայում:
Քեմերոնը խոստացել է Բրյուսելի հետ Լոնդոնի հարաբերությունները վերանայել մինչև 2017 թվականին նշանակված հանրաքվեն, որն առնչվում է ԵՄ-ին Մեծ Բրիտանիայի մասնակցությանը: Նրա խոսքերով՝ Միացյալ թագավորությունը պատրաստ է մնալ ԵՄ-ի կազմում՝ պայմանով, որ նրանում իրականացվեն բարեփոխումներ: