Դ. Քեմերոնը շոտլանդացիների համար կանխատեսում է վառ ապագա, եթե նրանք մնան թագավորության կազմում
Lenta.ru-ի հաղորդմամբ՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնն իր ուղերձով շոտլանդացիներին կոչ է անում առաջիկա հանրաքվեի ժամանակ քվեարկել Միացյալ թագավորությունից անջատվելու դեմ.
«Թող որևէ մեկը չկասկածի, որ մենք ցանկանում ենք, որ դուք մնաք, մենք չենք ցանկանում, որ ազգերի մեր միությունը փլուզվի»,- հայտնել է նա:
Քեմերոնը Շոտլանդիայի անջատումը համեմատել է խավարի մեջ պետության թռիչքի հետ: Միևնույն ժամանակ նա շոտլանդացիների համար կանխատեսում է վառ ապագա, եթե նրանք մնան թագավորության կազմում: