ԱՄՆ-ում ուսանողները դեմ են մորուք կրելու արգելքին
ԱՄՆ -ի Բիրգհամ Յանգի համալսարանի ուսանողները բողոքի ակցիա են իրականացրել ընդդեմ մորուք կրելու արգելքի և հայտարարել են, որ այդ օրենքն արդեն ապրել է իր դարը:
Թղթե մորուքներով ուսանողները բողոքի ակցիայի են դուրս եկել համալսարանաի գրադարանից դեպի հանրակացարաններ:
Նշենք, որ մորուք կրելու արգելքը գործում է մորմոնների եկեղեցում, որին էլ պատկանում է համալսարանը: