Պենտագոնը զինվորներին թույլատրել է մորուք և չալմա կրել
ԱՄՆ-ի զինված ուժերի ներքին կանոնակարգում որոշ շտկումներ են արվել` կապված կրոնական ծեսերի հետ: Զինծառայողներին կթույլատրվի մորուք ունենալ և չալմա կրել: Այս մասին հաղորդում է Պենտագոնի կայքը:
Պենտագոնը շեշտել է, որ այդ ամենը զինծառայության մարտական պատրաստվածության որակի վրա չպետք է ազդի: Չալմա կրելու և մորուք ունենալու համար անհրաժեշտ է զինծառայողի ղեկավարի թույլտվությունը: