Չնայած արգելքին՝ Թուրքիայի նախագահը Youtube-ում տեսանյութ է տեղադրել
Օրեր առաջ , երբ Թուրքիայում արգելվել էր «Twitter» սոցիալական կայքը, նախագահ Աբդուլլահ Գյուլն օգտվել էր այդ կայքից, ինչ իրարանցում էր առաջացրել թուրքական մամուլում, գրում է [url=http://ermenihaber.am/?lang_id=2&news_=7&cur_news=1400]Ermenihaber.am[/url] կայքը:
Թուրքական «Հաբեր գազեթե» էլեկտրոնային լրատվականի հաղորդմամբ՝ այս անգամ էլ բոլորի ուշադրությունը սևեռվել է երեկ նախագահ Գյուլի կողմից տեղադրված 2 տեսանյութերին:
Նախագահականի կողմից տեղադրված տեսանյութերը իրենցից ներկայացնում են Դավութօղլուի մասնակցությամբ վերջին գաղտնալսման վերաբերյալ Գյուլի տված մեկնաբանությունների տեսագրությունները:
Տեսանյութերն ունեն հետևյալ վերնագրերը՝ «Այդ գաղտնալսումը լրտեսություն է. մասնակիցներն անպայման կպատժվեն» ( Bu Dinleme Bir Casusluk Faaliyetidir; Bu İşe Bulaşanlar Muhakkak Cezalandırılacaktır) և «Այդ գաղտնալսումը լրտեսություն է. մասնակիցներն անպայման կպատժվեն 2» (Bu Dinleme Bir Casusluk Faaliyetidir; Bu İşe Bulaşanlar Muhakkak Cezalandırılacaktır 2), վերնագրերը:
Մանրամասները՝ [url=http://ermenihaber.am/?lang_id=2&news_=7&cur_news=1400]այստեղ[/url]: