ԵՄ-ի, Ռուսաստանի ու Ուկրաինայի եռակողմ հաջորդ հանդիպումը կանցկացվի հոկտեմբերի սկզբին
ԵՄ-ի, Ռուսաստանի ու Ուկրաինայի եռակողմ հաջորդ հանդիպումը, որում քննարկվելու են գազային հարցեր, տեղի է ունենալու հոկտեմբերի սկզբին: Այս մասին հայտնում է РИА Новости-ն` վկայակոչելով Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակին:
Նա մանրամասնել է, որ եռակողմ այդ հանդիպումը կարող է անցկացվել հոկտեմբերի 2-ին կամ 3-ին: Սեպտեմբերի 26-ին կողմերը հավաքվել են Բեռլինում` քննարկելու համար գազի մատակարարման հարցը:
Նախնական պայմանավորվածությունների համաձայն` Մոսկվան ու Կիևը պետք է ստորագրեն փաստաթղթերի «ձմեռային փաթեթ», որն առնչվում է Ուկրաինային ռուսական գազի մատակարարմանը, ինչը դադարեցվել է ընթացիկ տարվա հունիսին:
Խոսքը գնում է կես տարվա ընթացքում Ուկրաինային 5 միլիարդ խորանարդ մետր ռուսական գազ մատակարարելու մասին` այդ ծավալը մեծացնելու հնարավորությամբ: