1972 դիտում
16:55 07-12-2018
Ֆրանսիայի նախագահ Մակրոնը երկրի իրադրության վերաբերյալ հայտարարությամբ հանդես կգա հաջորդ շաբաթվա սկզբին
Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնը հաջորդ շաբաթ հանդես կգա երկրի իրադրության վերաբերյալ հայտարարությամբ, որտեղ նոյեմբերի կեսերից տեղի են ունենում «դեղին բաճկոնավորների» շարժման բողոքի զանգվածային ակցիաներ: Դեկտեմբերի 7-ին այս մասին հայտնել Է Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Ռիշար Ֆեռանը։
«Իրադրության գնահատումից հետո նախագահը, պարզորոշ հասկանալով համատեքստն ու իրավիճակը, չի ցանկանում յուղ լցնել կրակի վրա եւ չի պատրաստվում այդ հարցի վերաբերյալ ելույթ ունենալ մինչեւ շաբաթ օրը»,- ասել Է Ֆեռանն AFP գործակալությանը: «Նա դա կանի հաջորդ շաբաթվա սկզբին»,- ընդգծել Է Ազգային ժողովի խոսնակը:
Ֆրանսիայում նոյեմբերի 17-ից տեղի են ունենում «դեղին բաճկոնավորների» շարժման բողոքի զանգվածային ակցիաներ, որոնք հանդես են գալիս ավտոմոբիլային բենզինի գների աճի, հարկերի բարձրացման եւ ապրուստի թանկացման դեմ: Իշխանությունները պատրաստվում են առաջիկա շաբաթ օրը բողոքի նոր ընդգրկուն ակցիաների եւ հնարավոր անկարգությունների՝ չնայած վերջին օրերին հարկերի եւ աշխատավարձերի նվազագույն մակարդակի հարցում կատարված զիջումներին:
Ինչպես հայտնել Է Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպը, իրավապահ մարմինների շուրջ 89 հազար աշխատակիցներ շաբաթ օրը կմոբիլիզացվեն Ֆրանսիայում, այդ թվում 8 հազարը՝ Փարիզում՝ «դեղին բաճկոնավորների» ցույցերի ընթացքում կարգի պահպանման համար։
Նմանատիպ նյութեր
2058 դիտում
22:16 13-04-2014
Յանուկովիչը Ուկրաինայի արևելքում իրադրության հետ կապված հայտարարությամբ հանդես կգա
Այս բաժնից
895 դիտում
16:29 31-01-2025
Վաշինգտոնում կործանված ուղղաթիռի ղեկին փորձառու կին օդաչու է եղել
868 դիտում
10:37 31-01-2025
Պոտոմակ գետից դուրս են բերվել Վաշինգտոնում կործանված ինքնաթիռի «սև արկղերը». ABC
988 դիտում
23:57 30-01-2025
Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայերը պետք է ազատ արձակվեն. Կանադայի ԱԳ նախարար