Ինդոնեզիայում հրաբխի ժայթքման հետևանքով 2 մարդ է զոհվել
Ինդոնեզիայում մոլեգնած Կելուդ հրաբխի հետևանքով 2 զոհ է գրանցվել։ Նրանք մահացել են շենքի փլուզման պատճառով։ Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով տեղի ԶԼՄ֊ներին։
Հիշեցնենք, որ Ինդոնեզիայի իշխանությունները բնակչության տարհանաման աշխատանքներ են իրականացնում։ Վտանգավոր գոտուց շուրջ 200 հազար մարդ է տարհանվել։