Ուկրաինայի խորհրդարանական ընտրություններին կմասնակցի 29 կուսակցություն
Ուկրաինայի ԿԸՀ-ն ավարտել է Գերագույն ռադայի ընտրություններում կուսակցություններին գրանցելու գործընթացը: Ընդհանուր առմամբ ընտրական կամպանիային մասնակցելու իրավունք է ընձեռվել 29 կուսակցության: Այս մասին հայտնում է ուկրաինական UNIAN-ը:
Դնեպրոպետրովսկի մարզում միամանդատ օկրուգի թեկնածու է գրանցվել «Աջ սկետորի» առաջնորդ Դմիտրի Յարոշը, որի նկատմամբ Ռուսաստանում հայտարարվել է հետախուզում` կապված ահաբեկչական գործունեության կոչերի, ինչպես նաև 1990-ական թվականների սկզբին չեչեն անջատողականների հետ կապեր ունենալու հետ:
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն օգոստոսի 25-ին վաղաժամ կասեցրել է Գերագույն ռադայի լիազորությունները: Ուկրաինայում վաղաժամ խորհրդարանական ընտրությունները նշանակված են այս տարվա հոկտեմբերի 26-ին: