10303 դիտում
13:00 27-09-2014
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի խորհրդականի որդուն և ընկերներին դատապարտեցին ու ազատություն շնորհեցին
Երևանի քաղաքապետի խորհրդական, Քանաքեռ-Զեյթունի նախկին թաղապետ Արայիկ Քոթանջյանի որդու` Սամվել Քոթանջյանի և նրա ընկերների դատաքննությունը ավարտվել է: Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանից [b][color=#EF2929]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ, որ քննելով գործը երեկ՝ սեպտեմբերի 26-ին, Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը վճռել է Սամվել Արայիկի Քոթանջյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին և 258-րդ հոդվածի 1-ին մասերով նախատեսված հանցագործությունների կատարման մեջ և վերջնական պատիժ նշանակել ազատազրկում 11 /տասնմեկ/ ամիս 27 /քսանյոթ/ օր և տուգանք` նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի` 50.000 /հիսուն հազար/ ՀՀ դրամի չափով:
Կիրառվել է նաեւ ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը և Սամվել Քոթանջյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել` սահմանելով փորձաշրջան 1 /մեկ/ տարի ժամկետով:
Սամվել Քոթանջյանի վարքագծի նկատմամբ վերահսկողությունը դնել ՀՀ ԱՆ այլընտրանքային պատիժների կատարման բաժնի համապատասխան ստորաբաժանման վրա:
Սամվել Քոթանջյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` անձնական երաշխավորությունը, թողնել անփոփոխ` մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:
Իսկ նրա ընկերներին՝ Սեդրակ Մինասի Փայասլյանը եւ Ռաֆայել Նորայրի Մնացականյանը մեղավոր են ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ և նրանց նկատմամբ պատիժ նշանակել տուգանք` նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի` 50.000 /հիսուն հազար/ ՀՀ դրամի չափով:
Մինչեւ այդ՝ հունիսի 12-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնել էր, որ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնի քննիչի որոշմամբ ձերբակալվել է Երևան քաղաքի Կարապետ Ուլնեցու 72 շենքի 2-րդ բնակարանի բնակիչ 40-ամյա Սեդրակ Փայասլյանը: Քանաքեռ-Զեյթունի ոստիկանները օպերատիվ և քննչական համատեղ գործողություններ կատարելով ստացել էին օպերատիվ տեղեկություններ, թե որտեղ է թաքնվում Ս. Փայասլյանը, և բացատրական աշխատանքի արդյունքում վերջինս ներկայացել էր Քանաքեռ-Զեյթունի ոստիկանություն:
Ավելի ուշ Ս. Փայասլյանին ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայրից տեղափոխել էին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին:
Դեպքի վայր էին ժամանել մեծ թվով ոստիկանության ծառայողներ՝ Երևանի ոստիկանապետի օպերգծով տեղակալ Արթուր Մեհրաբյանի, Քանաքեռ-Զեյթունի ոստիկանության պետ Արմեն Վաթյանի և Երևանի ոստիկանության քրեական հետախուզության բաժնի պետ Ռոման Կիրակոսյանի գլխավորությամբ: Ուլնեցի փողոցի 72 շենքի բակում ոստիկանության օպերատիվ֊քննչական խումբը հայտնաբերել էր մի քանի «գոլդ» համարանիշներով ավտոմեքենաներ, այդ թվում՝ «պապայի բալաների» սիրած «Պորշ Կայեն», «Մերսեդես», «Լեքսուս» և մի քանի այլ մակնիշի մեքենաներ:
Հայտնաբերվել էր նաև հրազենից արձակված կրակված 3 պարկուճ և 1 գնդակ: Օպերատիվ֊քննչական խմբերը բաժանվել էին մի քանի մասի, ովքեր ձեռնարկել էին անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ, կրակոցներ արձակած անձին, կամ անձանց հայտնաբերելու ուղղությամբ:
Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ հաշվի առնելով դեպքի վտանգավորությունը՝ ժամանել էր նաև վարչական շրջանի դատախազ Հայկ Ասլանյանը:
Նմանատիպ նյութեր
4699 դիտում
17:56 03-09-2014
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի խորհրդականի որդու գործն ուղարկվեց դատարան
3326 դիտում
17:55 12-03-2014
Անիի նախկին ոստիկանապետի որդուն դատապարտեցին 15 տարվա ազատազրկման
4988 դիտում
14:37 04-09-2014
Վրաստանում Հայաստանի դեսպան Յուրի Վարդանյանի որդուն դատապարտեցին 4 տարի 5 ամիս ժամկետով ազատազրկման
Այս բաժնից
595 դիտում
18:32 09-01-2025
Սինգապուրում Հայաստանի նորանշանակ պատվավոր հյուպատոսի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
898 դիտում
18:21 09-01-2025
Վարչապետ Փաշինյանն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին
1927 դիտում
18:16 09-01-2025
Տեղադրվել է տեսանկարահանող սարք․ ՆԳՆ ոստիկանությունը տեղեկացնում է