1166 դիտում
12:33 27-09-2014
Անհրաժեշտ է ցամաքային ռազմական գործողություն ձեռնարկել Իրաքում ու Սիրիայում. Մարտին Դեմփսի
ԱՄՆ շտաբների պետերի Միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Մարտին Դեմփսին հայտարարել է, որ «Իսլամական պետություն» արմատական խմբավորման դեմ հաջող պայքարի համար անհրաժեշտ է ցամաքային ռազմական գործողություն ձեռնարկել Իրաքում ու Սիրիայում: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
Դեմփսին գտնում է, որ իսլամականների դիրքերին հասցված ավիահարվածները բավարար չեն, թեև դրանք եղել են արդյունավետ, ինչի համար էլ անհրաժեշտ է ընդունել Սիրիա և Իրաք զորքեր մտցնելու քաղաքական որոշում:
Դեմփսին բավարար չի համարել նաև Սիրիայում «Իսլամական պետության» դեմ պայքարի վերաբերյալ ամերիկյան պլանը, որով նախատեսվում է ռազմական ուսուցում տալ 5000 սիրիացի ապստամբի, մինչդեռ իրականում այդ նպատակի համար անհրաժեշտ մարտիկների թիվը եռակի ավելին է` առնվազն 15.000 մարդ:
Նմանատիպ նյութեր
1212 դիտում
10:17 28-10-2015
ԱՄՆ-ն հերքել է Սիրիայում և Իրաքում ցամաքային գործողություններ սկսելու մտադրության մասին լուրերը
1926 դիտում
19:58 22-01-2016
Իրաքում և Սիրիայում ԱՄՆ գլխավորած կոալիցիան ցամաքային զորքեր կմտցնի
Այս բաժնից
2902 դիտում
12:32 08-01-2025
Նիկոլ Փաշինյանի արձագանքն Ադրբեջանի նախագահին. Armenpress
1093 դիտում
22:00 07-01-2025
Թուրքիայում մեկնարկել են ռազմածովային զորավարժությունները
4024 դիտում
21:00 07-01-2025
Ցուկերբերգը հայտարարել է Facebook-ի և Instagram-ի մեծ փոփոխությունների մասին