«Իսլամական պետության» զինյալները հարձակումներ են պատրաստում Նյու Յորքի ու Փարիզի մետրոպոլիտեններում
Ահաբեկչությունների սպառնալիքների պատճառով խստացվել են Նյու Յորքի ու Փարիզի մետրոպոլիտենների անվտանգության միջոցառումները, քանի որ Իրաքի վարչապետ Հայդար ալ-Աբադին հայտարարել է, որ «Իսլամական պետության» զինյալները հարձակումներ են պատրաստում դրանց դեմ:
Այս մասին հայտնում է Reuters-ը: Իրաքի վարչապետի խոսքերով` հանցագործների պլանները դեռ չեն տապալվել: Տեղեկատվությունը ստացվել է Իրաքում կալանավորված «Իսլամական պետության» անդամներից: Նյու Յորքի ու Փարիզ մետրոպոլիտեններում ուժեղացվել է ոստիկանական պարեկությունը: Միևնույն ժամանակ ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի օդուժը շարունակու է ավիահարվածներ հասցնել Իրաքում զինյալների դիրքերին: