211652_close_icon
views-count1024 դիտում article-date 12:16 26-09-2014

ԼՂՀ ԱԺ նախագահի հանդիպումն Աբխազիայի նախագահի հետ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պատվիրակությունը՝ ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորությամբ սեպտեմբերի 25-ին մասնակցել է Աբխազիայի Հանրապետության նորընտիր նախագահ Ռաուլ Խաջիմբայի երդմնակալության արարողությանը: Արարողությունը տեղի է ունեցել Աբխազիայի Հանրապետության կառավարության նիստերի դահլիճում՝ տարբեր պետությունների պատվիրակությունների մասնակցությամբ: ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընթերցել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի՝ նորընտիր նախագահ Ռաուլ Խաջիմբայի պաշտոնավարման մեկնարկի հետ կապված շնորհավորական ուղերձը: Երդմնակալության պաշտոնական արարողությունից հետո տեղի է ունեցել Աբխազիայի Հանրապետության նախագահի հանդիպումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պատվիրակության հետ, որի ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունների հարցերը: Կողմերն ընդգծել են փոխշահավետ համագործակցության հետագա զարգացման և ընդլայնման անհրաժեշությունը: Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ փոխարտգործնախարար Ֆելիքս Խաչատրյանը, Աբխազիայի խորհրդարանի փոխնախագահ Վաղարշակ Քոսյանը և պատգամավոր Լևոն Գալստյանը: ԼՂՀ ԱԺ մամլո ծառայություն

Նմանատիպ նյութեր