Աբխազիայի խորհրդարանը կքննարկի երկրի նախագահի հրաժարականի հարցը
Աբխազիայի խորհրդարանը այսօր ժամը 21:00-ին կքննարկի երկրի նախագահ Ալեքսանդր Անկվաբի հրաժարականի հնարավորությունը, հաղորդում էԻտար-Տասսը:
Համապատասխան հայտարարությունն արել է ընդդիմության առաջնորդ Ազգային խորհրդարանի պատգամավոր Ռաուլ Հադջիմբան:
«Հուսով ենք, որ նիստի ժամանակ խորհրդարանը երկրի համար անհրաժեշտ որոշում կկայացնի»,- նշել է նա, ավելացնելով, որ նիստը նախատեսվում էր անցկացնել այսօր ավելի վաղ, սակայն նիստին չեն մասնակցել իշխանություններին սատարող պատգամավորները: