1113 դիտում
11:35 26-09-2014
ՆԱՏՕ-ի ռազմանավերը լքում են Սև ծովը
ՆԱՏՕ-ի երկրների ռազմանավերը, որոնք Սև ծովի ավազանում մասնակցել են Ուկրաինայի մասնակցությամբ զորավարժությունների, վերադարձել են Միջերկրական ծով: Խոսքը գնում է կանադական, իսպանական ու ֆրանսիական ռազմանավերի մասին: Այս մասին հայտնում է Интерфакс-ը` վկայակոչելով Ռուսաստանի ռազմածովային ուժերի Գլխավոր շտաբը:
«ՆԱՏՕ-ի ռազմանավերը լքում են Սև ծովը: Նախօրեին Միջերկրական ծով են վերադարձել կանադական «Տորոնտո» ֆրեգատն ու իսպանական «Ալմիրանտե Խուան դե Բորբոն» ֆրեգատը: Երկու օր առաջ էլ հարավային ուղղությամբ շարժվել էր ֆրանսիական «Կոմանդանտ Բիրո» կորվետը: Ներկա դրությամբ Սև ծովի ջրատարածությունում շարունակում է գտնվել ֆրանսիական ռադիէլեկտրոնային հետախուզության նավը, որը Սև ծով է մուտք գործել սեպտեմբերի 21-ին»:
Նմանատիպ նյութեր
1202 դիտում
12:43 26-09-2014
Անդերս Ֆոգ Ռասմուսենը լքում է ՆԱՏՕ-ի շտաբ-բնակարանը
1169 դիտում
14:53 28-01-2014
Իրանի ռազմանավերը վերազինվում են գերժամանակակից «Սայադ-2» հրթիռներով
3759 դիտում
14:25 04-03-2014
Ռուսական ռազմանավերը մտել են Բոսֆորի նեղուց և ուղևորվել դեպի Սև ծով. տեսանյութ
Այս բաժնից
1072 դիտում
22:00 07-01-2025
Թուրքիայում մեկնարկել են ռազմածովային զորավարժությունները
4000 դիտում
21:00 07-01-2025
Ցուկերբերգը հայտարարել է Facebook-ի և Instagram-ի մեծ փոփոխությունների մասին
1105 դիտում
19:50 07-01-2025
Իրաքում ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի նախագահին