211652_close_icon
views-count1157 դիտում article-date 14:53 28-01-2014

Իրանի ռազմանավերը վերազինվում են գերժամանակակից «Սայադ-2» հրթիռներով

Իրանական ռազմանավերը վերազինվում են գերժամանակակից և նորացված «Սայադ-2» հրթիռներով, տեղեկացնում է իրանական Ֆարս գործակալությունը: ««Սայադ-2»-ը ցամաքային բազավորման հրթիռների դասին է պատկանում, սակայն մոդեռնիզացման ենթարկվելուց հետո այդ հրթիռները կարող են տեղադրվել Իրանի ռազմանավերի վրա՝ որպես «Մոուջ» դասի հրթիռներ և որոնց շնորհիվ էականորեն կմեծանան ռազմանավերի հնարավորությունները»,-նշված է գործակալության հայտարարության մեջ: Նշենք, որ «Սայադ-2»-ը նախատեսված է միջին հեռահարության զենիթահրթիռային համալիրների կիրառման համար, որոնք ունակ են մեծ բարձրության վրա հարված հասցնել թևավոր հրթիռներին, ռազմավարական ավիացիայի ինքնաթիռներին, ուղղաթիռներին, անօդաչու թռչող սարքերին և այլն:

Նմանատիպ նյութեր