ԱՄՆ-ի ռազմանավերը հատել են Բոսֆորը և շարժվում են դեպի Սև ծով: Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն հղում անելով Agence France-Presse-ին:
Ինչպես հաղորդել է գործակալության ֆոտոլրագրողը, ԱՄՆ-ի ականակիրները նկատվել են առափնյա սահմանապահ նավերի կողմից:
Ավելի վաղ ամերիկայի ռազմածովային ուժերի մամուլի քարտուղարը հայտնել էր, որ ԱՄՆ ռազմական նավերը ուղություն են վերցրել դեպի Սև ծով համաձայն համատեղ զորավարժությունների մասին պայմանավորվածության, որն ունեին Ռումինիայի և Բուլղարիայի հետ: Նշվում է, որ դա կապված չէ Ուկրաինայի իրադարձությունների հետ: