Դանակահարություն՝ Չինաստանում․ զոհվել է 4 երեխա
Չինաստանի հարավում անհայտ անձը դանակով հարձակվել է տարրական դասարանի աշակերտների վրա։ Այս մասին հայտնում է Agence France-Presse։
Նշվում է, որ հարձակման հետևանքով զոհվել է 4 երեխա։
Միջադեպը տեղի է ունեցել առավոտյան՝ Պինշան ավանում։ Երեխաներից 3֊ը մահացել են տեղում, իսկ 4֊ը՝ հիվանդանոցում։
Ներկայումս պարզվում են դեպքի բոլոր հանգամանքները։