Դանակահարություն՝ Չինաստանում. կա 9 վիրավոր
Չինաստանի Գուանչժոու քաղաքի երկաթգծային կայարաններից մեկում անհայտ անձինք հարձակվել են մարդկանց վրա և դանակահարել, ինչի հետևանքով 9 մարդ վիրավորվել է: Այս մասին հայտնել է չինական ոստիկանությունը:
Հարձակվողներից մեկը սպանվել է, մյուսը ձերբակալվել: Դեպքը տեղի է ունեցել առավոտյան՝ մարդաշատ ժամին: Հարկ է նշել, որ մեկ տարի առաջ ևս Չինաստանում նման դեպք է տեղի ունեցել: Այն ժամանակ 31 մարդ էր զոհվել Կունմին քաղաքի կայարաններից մեկում: Չինական իշխանությունները մեղադրել էին Սիցզյան-Ույգուրսկի ինքնավար շրջանի իսլամական ծայրահեղականներին: