6170 դիտում
14:36 25-09-2014
Ադրբեջանը Հայաստանին է վերադարձրել Սարգիս Անանյանին
Այսօր՝ սեպտեմբերի 25-ին, Նոյեմբերյանի բնակիչ, 1961թ. ծնված Սարգիս Անանյանը, ով օգոստոսի 26-ին հատել էր հայ-ադրբեջանական սահմանը և ձերբակալվել Ադրբեջանի իրավապահների կողմից, վերադարձվել է հայկական կողմին:
Ս. Անանյանը Հայաստանին է վերադարձվել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի չեզոք միջնորդության և կողմերի համաձայնության պայմաններում:
Հիշեցնենք, որ ԿԽՄԿ պատվիրակությունը սեպտեմբերի 8-ին հանդիպել էր Սարգիս Անանյանին: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում հայտնել էր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակից Հասմիկ Գալստյանը: Իսկ ավելի վաղ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տեսանյութ էր հրապարակել, որտեղ նշվում էր, որ Անանյանը հատել է հայ-ադրբեջանական սահմանն ու հայտնվել Ղազախ գյուղում: Ադրբեջանական կողմը պնդել էր, որ Անանյանը հայ-ադրբեջանական սահմանը հատել է օգոստոսի 26-ին: Անանյանի հարևանները հրապարակած լուսանկարում ճանաչել էին իրենց հարևանին:
Նմանատիպ նյութեր
6305 դիտում
15:23 12-12-2014
Ադրբեջանը Հայաստանին է վերադարձրել գերության մեջ պահվող հայկական 5 հոգանոց ընտանիքին
23498 դիտում
19:41 12-06-2021
Ադրբեջանը Հայաստանին 15 գերի է վերադարձրել Աղդամի շրջանի ականապատ դաշտերի քարտեզների դիմաց. Tert.am
36079 դիտում
19:15 15-12-2017
Երևանում թալանել են ԽՍՀՄ հայտնի քաղաքական ու հասարակական գործիչ, Իջևանի կենտկոմի 1-ին քարտուղար Ջեմմա Անանյանին
Այս բաժնից
1204 դիտում
15:52 09-01-2025
Արմավիրում ձերբակալվել են ապօրինի թմրանյութ պահող տղամարդիկ (տեսանյութ)
754 դիտում
15:31 09-01-2025
ՏԿԵ նախարարը չի բացառել մարզերում տրանսպորտի գնի բարձրացումը