211652_close_icon
views-count6119 դիտում article-date 15:23 12-12-2014

Ադրբեջանը Հայաստանին է վերադարձրել գերության մեջ պահվող հայկական 5 հոգանոց ընտանիքին

Ադրբեջանի իշխանություններն այսօր Հայաստանին են վերադարձրել շուրջ 4 տարի գերության մեջ պահվող Գևորգյանների 5 հոգանոց ընտանիքին, փոխանցում է Apa գործակալությունը: Հանձնումը կատարվել է Տավուշի մարզի և Ադրբեջանի Ղազախի շրջանի սահմանագծում: Հիշեցնենք, որ հայկական ընտանիքը (Եղիշե, Ռուզաննա, Ալֆրեդ, Գայանե, Պետրոս Գևորգյաններ) հայ-ադրբեջանական սահմանը (Նախիջևանի հատվածում) հատել էին 2010 թվականի հունվարի 10-ին:

Նմանատիպ նյութեր