211652_close_icon
views-count36052 դիտում article-date 19:15 15-12-2017

Երևանում թալանել են ԽՍՀՄ հայտնի քաղաքական ու հասարակական գործիչ, Իջևանի կենտկոմի 1-ին քարտուղար Ջեմմա Անանյանին

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ օրերս գողության դեպք է տեղի ունեցել Երևանում: Անհայտ անձը դեկտեմբերի 10-ին հյուրընկալվել է Բաղրամյան 50 շենքի բնակարաններից մեկը և տանտիրուհուն ՝ Ջեմմա Անանյանին, խաբել է, որ ինքը նրա որդու Սեմյոն Անանյանի ընկերն է և օգտվելով Ջ. Անանյանի՝ այլ սենյակում գտնվելու հանգամանքից՝ հյուրասենյակից գողացել է ժամացույց և պատի նկարը: Ահազանգով դեպքի վայր է ժամանել Ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի ավագ հետաքննիչ Արա Գևորգյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ հետաքննություն է սկսվել: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ջ. Անանյանը ԽՍՀՄ հայտնի քաղաքական գործիչ, Իջևանի կենտկոմի առաջին քարտուղարն է եղել, ում մինչև հիմա բարի անունով են հիշում Իջևանում: Նրա ղեկավարած տարիներին Իջևանը ծաղկել է: Իսկ նրա որդին՝ Ս. Անանյանը, աշխատում է Երևանի պետական ճարտարագիտական համալսարանում՝ որպես դասախոս: Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ Ջ. Անանյանին թալանած գողին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր