ՄԱԿ-ի 69-րդ նստաշրջանում «ռազբորկա» է գնացել Թուրքիայի և Եգիպտոսի պատվիրակությունների միջև
Նյու Յորքում ՄԱԿ ԱԽ-ի 69-րդ նստաշրջանում բախում է տեղի ունեցել Թուրքիայի և Եգիպտոսի պատվիրակությունների միջև: Նրանք հետաձգել են նախօրոք ծրագրված բոլոր երկկողմ հանդիպումները:
Վիճաբանությունն առաջացել է այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը սուր քննադատություններ է հնչեցրել Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Աս-Սիսի հասցեին՝ ասելով, որ դեմ է նրա ներկայությանը համաշխարհային առաջնորդների մեջ: Էրդողանը նաև մեղադրել է գերտերությունների ղեկավարներին Եգիպտոսում ռազմական հեղաշրջմանը սատարելու մեջ:
«ՄԱԿ-ը օրինական ուժ է տալիս նրանց, ովքեր գահընկեց արեցին ժողովրդի կողմից ընտրված նախագահին»,-ասել է Թուրքիայի նախագահը, ինչին ի պատասխան եգիպտական պատվիրակության ներկայացուցիչ Բադր Աբդել Աթըն Էրդողանի արտահայտությունները որակել է ստով և հորինվածքներով համեմված խոսքեր և մեղադրել Էրդողանին Մերձավոր Արևելքում ահաբեկչության տարածմանը սատարելու մեջ: