211652_close_icon
views-count1938 դիտում article-date 11:38 25-09-2014

Երևան քաղաքի Աճառյան փողոցի երթևեկության կազմակերպման մեջ կատարվել է փոփոխություն

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Երևան քաղաքի Աճառյան փողոցի երթևեկության կազմակերպման մեջ կատարվել է փոփոխություն: 2014 թ. սեպտեմբերի 25-ից Աճառյան և Բաբաջանյան փողոցների խաչմերուկից մինչև Մ-4 Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 10.3 կմ (մինչև ճանապարհային ոստիկանության անշարժ պահակետ) հատվածում երկու ուղղություններով առավելագույն արագությունը սահմանվում է 70կմ/ժ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր