Հրաձգություն՝ Ջորջիա նահանգի դպրոցներից մեկի մոտ․ կան տուժածներ
ԱՄՆ֊ի հարավարևելյան Ջորջիա նահանգի Ատլանտա քաղաքում անհայտ անձը դպրոցներից մեկի մոտ կրակ է բացել, ինչի հետևանքով տուժել է 3 մարդ։ Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով տեղի ոստիկանության ներկայացուցիչներին։
Ըստ ԶԼՄ֊ների հաղորդման՝ հրաձգությունը տեղի է ունեցել ուսումնական հաստատության մոտ գտնվող փողոցում։ Նախնական տվյալներով, վիրավորները դպրոցի աշակերտներն են։
Ոստիկանությունը հանցագործի որոնման աշխատանքներ է տանում։ Հանցագործության դրդապատճառներն առայժմ հայտնի չեն։
Տուժածները տեղեփոխվել են հիվանդանոց։ Ըստ բժիշկների խոսքերի՝ նրանց կյանքին վտանգ չի սպառնում։