Բան Կի Մունը դադարեցրել է Ասադի հետ ուղիղ շփումը
ՄԱԿ֊ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը հրաժարվել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ ուղիղ շփումից, քանի որ վերջինս իր խուստումը չի կատարել։ Այս մասին հայտնում է Al Arabiya հեռուստաալիքը։
«Ես բազմիցս զրուցել եմ նրա հետ ճգնաժամի սկզբից, նա իր տված խոստմանը հավատարիմ չէ, և ես կարծում եմ, որ այդ շփումն ոչ մի օգուտ չի տա, դրա անհրաժեշտությունը չկա»,֊ հայտարարել է գլխավոր քարտուղարը։