1416 դիտում
13:22 23-12-2020
Պատերազմի՝ տնտեսությանը հասցրած վնասը համեմատելի է ՀՆԱ-ի մի քանի տարվա ծավալի հետ. կորցրել ենք գյուղատնտեսական նշանակության հողերի և էներգետիկ օբյեկտների մեծ մասը. ԼՂՀ պետնախարար
Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին զինված հակամարտության ընթացքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսությանը հասցված վնասը համեմատելի է նրա ՀՆԱ-ի մի քանի տարիների ծավալի հետ: Այս մասին [url=https://ria.ru/20201223/uscherb-1590507340.html?fbclid=IwAR0IRgZ9VNYmAeUqyPyZu5iJzb7WuY8pubCswUnxlpukEAEZ8zL1TE6867E]ria.ru[/url]-ին ասել է ԼՂՀ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը:
«Հակառակորդի հասցրած վնասը պարզապես հսկայական է: Այժմ աշխատանքներ են տարվում այն դրամական արտահայտությամբ գնահատելու համար, բայց արդեն կարող ենք ասել, որ դա համեմատելի է հանրապետության ՀՆԱ-ի մի քանի տարիների ծավալի հետ: Դա վերաբերում է հիմնականում այնպիսի ոլորտներին, ինչպիսիք են գյուղատնտեսությունը, էներգետիկան»,-ասել է Մարտիրոսյանը:
Պետնախարարի խոսքով՝ Լեռնային Ղարաբաղում վերջերս տեղի ունեցած ռազմական բախումից հետո հանրապետության բնակչությունը հայտնվել է «հումանիտար ճգնաժամի եզրին»: Ռազմական գործողությունների պատճառած վնասը առաջին հերթին ազդել է ենթակառուցվածքային օբյեկտների և քաղաքացիների մասնավոր սեփականության վրա, տեղեկացրել է Մարտիրոսյանը:
«Այն բանի պատճառով, որ ռազմական գործողությունների հետևանքով տարածքների մեծ մասը անցել է հակառակորդին կամ գրավվել է, մեր տնտեսությունը կորցրել է գյուղատնտեսական նշանակության հողերի և էներգետիկ օբյեկտների մեծ մասը: Էլ չենք խոսում այն մասին, որ քաղաքացիների ունեցվածքի մեծ մասը՝ անշարժ գույք, անձնական և գյուղատնտեսական սարքավորումներ, նույնպես ոչնչացվել է, կամ մնացել է մեր վերահսկողությունից դուրս »,-ասել է պաշտոնյան:
Նմանատիպ նյութեր
1628 դիտում
16:10 27-11-2019
Հայաստանում կիրագործվի գյուղատնտեսական նշանակության չօգտագործվող հողերի խնդիրների լուծմանն ուղղված ծրագիրը
4312 դիտում
22:29 06-04-2023
Նախարարությունում քննարկել են գյուղատնտեսական նշանակության հողերի միավորման ծրագիրը
Այս բաժնից
850 դիտում
19:21 23-12-2024
Չինաստանում մահապատժի են դատապարտել ամբոխի մեջ մխրճված վարորդին
862 դիտում
18:42 23-12-2024
ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ Բելառուսից
343 դիտում
17:33 23-12-2024
Վերաբրենդավորվել է Ամիօ բանկի «Իջևան» մասնաճյուղը