Արևային մարտոցներով ավտոմեքենան անցել է ավելի քան 500 կիլոմետր ճանապարհ
Արևային մարտոցներով ավտոմեքենային հաջողվել է Լոս Անջելեսից հասնել Սան Ֆրանցիսկո: Այս մասին հայտնում է Agence France-Presse-ն:
Այդ քաղաքների միջև հեռավորությունը կազմում է 560 կիլոմետր:
Անսովոր տեսքով ավտոմեքենայի շարժն առաջացրել է ականատեսների հետաքրքրությունը, ինչը դարձել է խցանումների պատճառ:
Stella ավտոմեքենան ունակ է մեկ լիցքավորմամբ հաղթահարել մինչև 800 կիլոմետր: Նրա արագությունը միջին հաշվով կազմում է 70 կմ/ժամ, իսկ առավելագույն արագությունը՝ 120 կմ/ժամ: Մեքենան մշակել է հոլանդական Solar Team Eindhoven թիմը: Stella-ի արևային մարտկոցների արժեքը գնահատվում է 2600 եվրո: Ավտոմեքենան կշռում է մոտ 380 կիլոգրամ: