Թուրքիան հերքում է լուրերն այն մասին, որ պատրաստվում է ուրան հարստացնել
Թուրքիան չի պատրաստվում ուրան հարստացնել, և Անկարան միջուկային զենք ստեղծելու ծրագրեր չունի: Այս մասին այսօր հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը TRT հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Թուրք նախարարի խոսքով՝ միջազգային և տեղական լրատվամիջոցներում հրապարակված տեղեկատվությունն այն մասին, թե Թուրքիան միջուկային զենք ստեղծելու պլաններ ունի, չի համապատասխանում իրականությանը: Թուրքիան նման տեխնոլոգիաներ չունի և այդ լուրերը միտված են հերթական անգամ Թուրքիան վարկաբեկելուն:
Հիշեցնենք, որ օրերս մի շարք լրատվամիջոցներ գրել էին, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կարգադրությամբ Թուրքիայում միջուկային զենք ստեղծելու ուղղությամբ աշխատանքներ են սկսվել: Հաղորդվում էր նաև, որ դրա համար նախատեսված տեխնոլոգիաները Թուրքիային տրամադրելու է Պակիստանը: