211652_close_icon
views-count1187 դիտում article-date 16:29 24-09-2014

Ոստիկաններին տեսնելուն պես` գողը փորձել է դիմել փախուստի

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողներն օրերս օդանավակայանի անվճար ավտոկայանատեղիում նկատել են մի երիտասարդի, որը «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի սրահից հանում էր տեսահաշվառող սարքը: Ոստիկաններին տեսնելուն պես երիտասարդը փորձել է դիմել փախուստի, սակայն բռնվել և գողություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել գծային բաժին: Պարզվել է, որ նա` 1993 թ. ծնված Օնիկ Հ.-ն, մեքենայից գողություն է կատարել: «ՎԱԶ-2107»-ի վարորդը հրավիրվել է գծային բաժին և հաղորդում տվել, որ իրեն պատճառվել է 20.000 դրամի նյութական վնաս: Նախապատրաստված նյութերն ուղարկվել են օդանավակայանի քննչական բաժանմունք: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր