Անգլիայի լիգայի գավաթ. «Լիվերպուլ»-ը 11 մետրանոցներով հաղթեց «Միդլսբրո»-ին. տեսանյութ
Անգլիայի լիգայի գավաթի 1/16 եզրափակիչ փուլում «Լիվերպուլ»-ը խելահեղ խաղում հաղթահարեց Չեմպիոնշիփում հանդես եկող «Միդլսբրո»-ի արգելքը: Հարկ է նշել, որ մերսիսայդցիները խաղադաշտ էին դուրս եկել ոչ մարտական կազմով:
Համառ և անզիջում պայքարում ընթացած խաղի հիմնական և լրացուցիչ ժամանակում հաղթողը ի հայտ չեկավ: Հաղթողին որոշվեց 11 մետրանոց հարվածաշարի արդյունքում, որը ավարտվեց «Լիվերպուլ»-ի 14:13 հաշվով հաղթանակով: Այդպիսով Բրենդան Ռոջերսի թիմը դուրս եկավ 1/8 եզրափակիչ փուլ:
«Լիվերպուլ» - «Միդլսբրո»`2:2, 11մ. 14:13
Գոլեր` Ռոսիտեր 10’, Սուսո 109’ – Ռիչ 63’, Բեմֆորդ 120’