211652_close_icon
views-count1290 դիտում article-date 14:22 24-09-2014

Հետախուզվողին հայտնաբերեցին հիվանդանոցում. նա գտնվում է հսկողության տակ

Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ Գյումրիի բժշկական կենտրոնում հայտնաբերվել է 1967 թ. ծնված Հունան Հ.-ն, որը սեպտեմբերի 11-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 266 հոդվածի 4-րդ մասի (Թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պատրաստելու նպատակով պրեկուրսորներ ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ դրանք ապօրինի իրացնելը) և 268 հոդվածի 1-ին մասի (Առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը) մեղադրանքով: Հունան Հ.-ն գտնվում է հսկողության տակ: Առողջական վիճակից ելնելով՝ հնարավոր չի եղել նրան տեղափոխել քրեակատարողական հիմնարկություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր