1556 դիտում
12:05 24-09-2014
«Քիմպրոմ»-ի լույսերը տարել են. տեսանյութ
Վանաձորի քիմիական գործարանում էներգետիկ ճգնաժամ է: Երկու օր է` գործարանին էլեկտրաէներգիա մատակարարվում է խիստ սահմանափակ ժամանակով: «Քիմպրոմ»-ի աշխատակիցները ենթադրում են, որ գործարանի ղեկավարությունը այսպես խնայողություն է որոշել անել, միայն թե տնտեսումն ավելի է դժվարացնում իրենց աշխատանքային առօրյան: Քիմպրոմցիները կես-կատակ, կես-լուրջ ասում են, թե լույսն էլ տարան, բայց աշխատավարձ, միևնույնն է, չտվեցին: Վերջին ցույցից ավելի քան տասը օր է անցել, բայց խոստացված մեկ ամսվա աշխատավարձ չեն ստացել: Աշխատավարձի խոստում, քիմպրոցիների պատմելով, Էներգետիկայի և բնական պաշարների նախկին նախարար Արմեն Մովսիսյանն է տվել: Թեև գործարանի նոր սեփականատերը Գալինա Կազլովան է, բայց մինչև օրս քիմպրոցիները նրան չեն հանդիպել: Քիմիագործները շարունակում են իրենց բողոքներն ու պահանջները Արմեն Մովսիսյանին ներկայացնել: Նախկին նախարարն էլ հայտարարում է, որ կզբաղվի «Քիմպրոմ»-ի խնդիրներով, թեև պնդում է, որ որևէ կապ չունի գործարանի հետ: Քիմպրոմցիների բողոքի ակցիաները վերջին մեկ տարում արդեն օրինաչափ են դարձել: Մեկ ամսվա աշխատավարձ նրանք ստանում են միայն` մի քանի ցույցերից հետո: Սեպտեմբերին հայտնի դարձավ նաև նոր սեփականատիրոջ անունը, բայց առայժմ պարզ չէ, թե երբ կաշխատի գործարանը, և երբ աշխատավարձերը կսկսեն մարվել հստակ ժամանակացույցով:
Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/34109]Armnewstv.am[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
6510 դիտում
11:58 06-08-2014
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց «Քիմպրոմ» գործարանի աշխատակիցների հետ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
1344 դիտում
13:24 03-09-2014
«Վանաձոր-Քիմպրոմ»-ի աշխատակիցների նոր բացահայտումը
Այս բաժնից
565 դիտում
15:31 09-01-2025
ՏԿԵ նախարարը չի բացառել մարզերում տրանսպորտի գնի բարձրացումը