1886 դիտում
10:36 24-09-2014
Facebook-ը վճարովի. ապատեղեկատվության հետքերով. տեսանյութ
Facebook-ը վճարովի չի դառնա: Խուճապի մատնված ֆեյսբուքցիները վրդովվել էին, ամերիկյան սատիրական կայքերից մեկը տարածել էր լուր` իբր նոյեմբերի 1-ից սոցցանցը դառնում է վճարովի և օգտատերերը ամեն ամիս պետք է վճարեն $2,99 սենթ: Արփինեն լուրը կարդաց ու միանգամից որակեց` ապատեղեկատվություն է: Նման սփամ լուրեր հայտնվում են ամեն տարի, մեկ Facebook-ը փակվում է, մեկ էլ` հանկարծ դառնում վճարովի: Հայ ցանցաբնակները տարածված լուրին միանգամից հավատացել էին: Լուրը տարածող աղբյուրը մեջբերում էր Մարկ Ցուկերբերգի խոսքը` իբր Facebook-ի համար դժվար ժամանակներ են, և ընկերությունը հավելյալ ֆինանսական միջոցների կարիք ունի: Մինչդեռ նույն, իբր սնանկացման եզրին գտնվող ցանցը 19 միլիարդ դոլարով գնեց WhatsApp մեսենջերը: Արփինեն հիշեցնում է` մի հավատացեք ստահոդ լուրերին: Յուրաքանչյուր օգտատեր Facebook-ի համար` մեկ դոլար է: Ընկերության բիզնես մոդելը ենթադրում է` շատ օգտատերեր, հետևաբար շատ գովազդ ու գումարներ: Facebook-ի պաշտոնական կայքը հաղորդում է` սա անվճար տիրույթ է և օգտատերերը կարող են գումար վճարել միայն խաղերի համար: Մինչ ցանցաբնակները քննարկում են Facebook-ի համար իբր ծանր օրերը` Սան Ֆրանցիսկոյում Մարկ Ցուկերբերգը կառուցում է առանձնատուն, որի վրա ծախսել է 10 միլիոն դոլար:
Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/34111]Armnewstv.am[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3007 դիտում
17:28 06-01-2016
Ոստիկանությունը՝ Facebook-ով ուղարկված սպառնալիքների հետքերով
1475 դիտում
10:54 28-02-2014
Երիտասարդ ՀՀԿ-ականների կողմից կանխվեցին ադրբեջանական պատվիրակության ապատեղեկատվության տարածման փորձերը
Այս բաժնից
844 դիտում
20:40 31-12-2024
Առողջապահության նախարարության թեժ գիծն աշխատելու է նաև տոնական օրերին