1219 դիտում
23:04 23-09-2014
ՀՀ առողջապահության նախարարն ընդունեց Միացյալ հայկական հիմնադրամի նախագահ Հարութ Սասունյանին
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ընդունեց Միացյալ հայկական հիմնադրամի նախագահ Հարութ Սասունյանին:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին մարդասիրական օգնության ճանապարհով Հայաստան բժշկական սարքավորումներ ներկրելու գործընթացի կանոնակարգմանը վերաբերող հարցեր։
Նախարարն առաջարկեց, որպեսզի օգտագործված սարքավորմները հումանիտար ճանապարհով Հայաստան ուղարկվեն տեխնիկական վիճակի ամբողջական նկարագրով և ենթասարքավորումների առկայությամբ` դրանց անխափան գործարկումն ապահովելու նպատակով։
Երկուստեք պատրաստակամություն հայտնվեց առաջիկայում համագործակցել զարգացման հստակ ծրագրերով։ Ընդգծվեց այն գաղափարը, որ հումանիտար ճանապարհով ներկրվող սարքավորումները պետք է նպաստեն տրամադրվող բժշկական օգնության որակի ապահովմանը:
Քննարկվեցին նաև Հայաստանի մասնագետների կրթական ծրագրերում արտասահմանում գործող հայազգի հանրաճանաչ բժիշկների հետ համագործակցությունն ընդլայնելու, տարբեր երկրներից ժամանող բժիշկների մասնագիտական գործունեությունը կանոնակերգելու և այլ հարցեր։
Նմանատիպ նյութեր
1290 դիտում
18:00 30-05-2014
ՀՀ առողջապահության նախարարն ընդունեց Միացյալ հայկական հիմնադրամի նախագահ Հարութ Սասունյանին
1232 դիտում
18:52 30-06-2014
Հրանուշ Հակոբյանն ընդունեց Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության Հայաստանի ներկայացուցիչ Հարութ Ներսեսյանին
Այս բաժնից
970 դիտում
15:52 09-01-2025
Արմավիրում ձերբակալվել են ապօրինի թմրանյութ պահող տղամարդիկ (տեսանյութ)
571 դիտում
15:31 09-01-2025
ՏԿԵ նախարարը չի բացառել մարզերում տրանսպորտի գնի բարձրացումը