1260 դիտում
18:00 30-05-2014
ՀՀ առողջապահության նախարարն ընդունեց Միացյալ հայկական հիմնադրամի նախագահ Հարութ Սասունյանին
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ընդունեց Միացյալ հայկական հիմնադրամի նախագահ Հարութ Սասունյանին: Հանդիպման ընթացքում քննարկվեց առողջապահության ոլորտին վերաբերող, մասնավորապես Հայաստանին տրամադրվող բժշկական օգնության որակի ապահովման հարցը:
Նախարարը բարձր գնահատեց և շնորհակալություն հայտնեց բարերարին երկարամյա հայրենանպաստ գործունեության համար:
Անդրադառնալով Հայաստանի բնակչությանն անվճար դեղերով և բժշկական պարագաներով ապահովելու գործում Հարութ Սասունյանի մեծ ներդրմանը` Արմեն Մուրադյանը նշեց, որ ներկրվող սարքավորումների հարցում առաջին հերթին պետք է կարևորվի որակը և պիտանիության ժամկետը:
«Յուրաքանչյուր բժշկական կենտոնի ղեկավար այս կամ այն բժշկական սարքավորման անհրաժեշտության մասին խոսելիս պետք է հիմնավորի, թե ի՞նչու է ցանկանում ձեռք բերել այն, զարգացման ի՞նչ հստակ ծրագրեր է ապահովում այդ սարքավորումը»,- ընդգծեց Մուրադյանը:
Նրա գնահատմամբ` սարքավորումներով բժշկական հաստատությունների համալրումը պետք է ինքնանպատակ չլինի, քանի որ այդ դեպքում արդյունավետ չեն օգտագործվում ծախսված ժամանակը, ֆինանսական միջոցները, ինչպես նաև մարդկանց վստահությունը:
Առողջապահության նախարարը կարևորեց նաև բնակչությանը դրամադրվող դեղերի սպառման մեխանիզմների և ժամկետների քննությունը, հաշվի առնելով, որ ոչ միայն Երևանի, այլև մարզային շատ բուժհաստատություններ ապահովված են նորագույն սարքավորումներով:
Հարութ Սասունյանը նշեց, որ շուրջ 25 տարի աշխատում է տարբեր պետական կառույցների հետ, սակայն ամենասերտ համագործակցությունն առողջապահության նախարարության հետ է:
«Կարևոր է, որ հայկական կողմն էլ որոշի, թե որ գործիքներն են պիտանի, որոնք ոչ, որպեսզի վատնված ճիգերը և միջոցները ծառայեն իրենց նպատակին: Ավելի լավ է 1000 սարքավորումից կամ դեղերից ընտրվեն 500-ը, 1-ը կամ առհասարակ չընտրվեն, քան ընտրվի որևէ բան, որը պիտանի չէ»,- ասաց Հարութ Սասունյանը:
Արմեն Մուրադյանն առաջարկեց Միացյալ հայկական հիմնադրամի նախագահին ստեղծել միասնական հանձնաժողով, որը կկարողանա իրականացնել ներկրվող սարքավորումների և դեղերի գնահատում ոչ միայն ֆինանսական, այլև պիտանիության ժամկետի, վերաբաշխման տեսանկյունից:
Առողջապահության նախարարի գործնական առաջարկը ողջունեց Հարութ Սասունյանը: Հաձնաժողովի կազմում կներգրավվեն նաև նրա կողմից առաջարկված ներկայացուցիչներ:
Նշենք, որ նախօրեին, ուշ երեկոյան Արմեն Մուրադյանը Հարութ Սասունյանի հետ այցելել էր հումանիտար բազա` ծանոթանալու արդեն մաքսազերված սարքավորումներին:
հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին նաև երկկողմ համագործակցության հնարավորությունները իմունականխարգելման ծրագրերի իրականացման
Նմանատիպ նյութեր
1177 դիտում
23:04 23-09-2014
ՀՀ առողջապահության նախարարն ընդունեց Միացյալ հայկական հիմնադրամի նախագահ Հարութ Սասունյանին
1190 դիտում
18:52 30-06-2014
Հրանուշ Հակոբյանն ընդունեց Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության Հայաստանի ներկայացուցիչ Հարութ Ներսեսյանին
Այս բաժնից
610 դիտում
18:49 29-11-2024
Արդարադատության փոխնախարար Կարեն Կարապետյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
595 դիտում
18:42 29-11-2024
Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ՔԿ նորանշանակ նախագահին
475 դիտում
18:30 29-11-2024
ՔՊ-ն նոր պատգամավոր կունենա․ ԿԸՀ-ն մանդատ է տրամադրել