Չինաստանում թայֆունի հետևանքով 100֊ավոր չվերթներ են հետաձգվել
Չինաստանի արևելքում «ֆենհուան» փոթորկի պատճառով 100֊ավոր չվերթներ են հետաձգվել։ Ներկայումս արևադարձային փոթորիկը շարժվում է Դեպի Չժեցզյան նահանգի ափեր։ Սպասվում է, որ մոտակա ժամերին այն Շանհայ կհասնի։ Այս մասին փոխանցում է ITAR-TASS-ը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ Չժեցզյան գավառից առավել ապահով տարածք էր տարհանվել ավելի քան 250 հազար բնակիչ։