Իտալիայում սառեցվել են Ուկրաինայի նախկին վարչապետի որդու ակտիվները
Իտալիայում սառեցվել են Ուկրաինայի նախկին վարչապետ Նիկոլայ Ազարովի որդու՝ Ալեքսեյ Ազարովի ակտիվները: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն:
Նշվում է, որ Ալեքսեյ Ազարովը ուկրաինա-ավստրիական բիզնեսմեն է:
Ազարովին են վերագրվում իր ղեկավարած ավստրիական Garda Handels — und Beteiliguns Gmbh ընկերության ակտիվները, որը վերահսկում է իտալական Agosto 2012 srl ընկերությանը:
Հաղորդվում է, որ առգրավված գույքի մեջ մտնում են վիլլաներ, հողատարածքներ և այլն: