Սառեցվել են Յանուկովիչի ընտանեկան բոլոր ակտիվները
Այսօր՝ մայիսի 31-ին, ուկրաինական հեռուստաալիքներից մեկը տեղեկատվություն տարածեց այն մասին, որ Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի ընտանիքի ոչ միայն ուկրաինական բանկային հաշիվներն են սառեցվել, այլ նաև արտասահմանյան:
Տեղեկատվությունը տարածել է Ուկրաինայի գլխավոր դատախազ պաշտոնակատար Օլեգ Մախնիցկին:
«Այսօրվա դրությամբ ես իրավասու չեմ կոնկրետ թվեր ներկայացնել, սակայն դրանք բավականին մեծ թվեր են»,-ասել է Մախնիցկին: Նա նշել է, որ շարունակվում է և՛ Ուկրաինայում, և՛ արտասահմանում ուկրաինացի պաշտոնյաների բանկային հաշիվների սառեցման գործընթացը: