Վլադիմիր Պուտինն ու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը քննարկել են Ուկրաինայի ճգնաժամային իրավիճակը
Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը քննարկել են Ուկրաինայի ճգնաժամային իրավիճակը, ինչպես նաև «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարում միջազգային ջանքերը: Այս մասին նշված է Ռուսաստանի նախագահի կայքում:
Հեռախոսազրույցի ժամանակ կողմերը դրական գնահատական են տվել Ուկրաինայում հրադադարի մասին Մինսկում ձեռք բերված պայմանավորվածությունների մասին և պատրաստակամություն են հայտնել ամեն կերպ աջակցել խաղաղության գործընթացի ամրագրմանը: