Բան Կի Մունը Բելառուսի վարչապետի հետ քննարկել է Ուկրաինայի ճգնաժամը
Նյու Յորքում ՄԱԿ֊ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը Բելառուսի վարչապետ Միխայիլ Մյասնիկովիչի հետ քննարկել է Ուկրաինայի ճգնաժամի կարգավորման թեման։ Այս մասին հայտնում է RIA Novosti֊ն՝ հղում անելով Բելառուսի կառավարության մամլո ծառայության ներկայացուցչին։
«Բելառուսի վարչապետի ԱՄՆ այցի շրջանակներում հանդիպում է տեղի ունեցել ՄԱԿ֊ի գլխավոր քարտուղարի հետ»,֊ տեղեկացրել է մամուլի ծառայությունը։
Հանդիպման ընթացքում Բան Կի Մունը բարձր է գնահատել Բելառուսի դերը Ուկրաինայի ճգնաժամի կարգավորման հարցում և հույս հայտնել, որ բաց երկխոսությունը կնպաստի իրադրության լավացմանը։