211652_close_icon
views-count1682 դիտում article-date 15:04 23-09-2014

Իտալիայում բացվել է 40 մետր խորությամբ լողավազան. տեսանյութ

Իտալիայում բացվել է 40 մետր խորությամբ լողավազան: Այս մասին հայտնել է The Daily Mirror-ը: Այն գտնվում է Մոնտեգրտո-Տերմե հանգստավայրից ոչ հեռու գտնվող Terme Millepini հյուրանոցի տարածքում: Լողավազանը լցնելու համար պահանջվում է մոտ 4300 խորանարդ մետր ջուր: Նրանում պահպանվում է 32-34 աստիճան տաքություն: Լողավազանը նախագծել է ճարտարապետ Էմանուել Բոարետոն: Լողավազանը ստացել է Y-40 Deep Joy անվանումը: Լողավազանի խորությունը կենտրոնական հատվածում կազմում է 40 մետր, մյուս հատվածներում՝ 12 մետր, իսկ եզրերում՝ 1.3 մետր:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր