«Մանչեսթեր Յունայթեդ»-ը պատրաստ չէ բավարարել Ռոնալդուի ֆինանսական պահանջները
                        «Մանչեսթեր Յունայթեդ»-ը ստիպված է հրաժարվել Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին ձեռք բերելու  մտադրությունից, տեղեկացնում է Goal.com-ը:
Նշվում է, որ մանկունիանցիները պատրաստ չեն բավարարել պորտուգալացու ֆինանասական պահանջները: Բացի այդ անգլիական ակումբում կարծում են, որ Ռոնալդու վերադարձից հետո թիմի հարձակման գծի որոշ խաղացողներ կարող են լքել ակումբը:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

