211652_close_icon

Հայաստանի եվրոպականացման սոուսի տակ փորձելու են բավարարել Ալիևի պահանջները. Շարմազանով

views-count985 դիտում article-date 10:31 22-06-2024
«Հայաստանի  եվրոպականացման սոուսի տակ փորձելու են բավարարել Ալիևի պահանջները։
Սահմանազատման ու եվրոպական վիզաների ազատականացման հանրաքվեի անվան տակ Նիկոլն ու նրա հաճախորդները փորձելու են իրականացնել Ադրբեջանի պահանջը՝ փոխելով ՀՀ Սահմանադրությունը»,- նման կարծիք ունի ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։ 

Նա ընդգծում է՝ դեպի Եվրոպա գնալու կուտը չուտեք։

«Ուզում է ՀՀ քաղաքացիների 100 տոկոսը քվեարկի ԵՄ մտնելու համար, ԵՄ-ում ոչ մեկ ՀՀ-ին չի սպասում։

Իսկ իրականում հանրաքվեի գաղափարը ՀՀ-ի ադրբեջանացման ծրագիր է։
Վիզաների ազատականացման կամ խաղաղություն բերելու պատրվակով՝ հանրաքվեով փորձելու են ՀՀ ինքնիշխան տարածքից զիջումներ անել,փոխել ՀՀ զինանշանը/հանել Արարատի պատկերը,Անկախության հռչակագրի դրույթները՝ կատարելով Ալիեւի  պահանջը։

Ասեցինք միամիտ ենք, բայց էդքա՞ն…»,- գրել է Շարմազանովը։ 

Նմանատիպ նյութեր