«Մանչեսթեր Յունայթեդը» չի ցանկանում բավարարել Էրերայի պահանջները
«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ չէ երկարաձգել պայմանագիրը կիսապաշտպան Անդեր Էրերայի հետ՝ վերջինիս պայմաններով:
29-ամյա իսպանացին պահանջում է իր շաբաթական 80 հազ. ֆունտ աշխատավարձը բարձրացնել մինչև ավելի քան 200 հազ. ֆունտ, սակայն մանկունյանցիները հրաժարվում են նրան նման գումարներ վճարել:
«ՄՅՈւ»-ն պատրաստ է Էրերայի հետ 3-ամյա պայմանագիր կնքել աշխատավարձի զգալի ավելացմամբ, սակայն այդ առաջարկը զիջում է իսպանացու պահանջներին:
Այս մրցաշրջանից հետո Էրերան կարող է ազատ գործակալ դառնալ և արդեն նախնական պայմանագիր է կնքել ՊՍԺ-ի հետ: Ընդ որում, նա գերադասում է մնալ «Մանչեսթեր Յունայթեդում», սակայն՝ իր առաջադրած պայմաններով: