Լիբիայում գնդակոծման հետևանքով զոհվել է 180 մարդ
Լիբիայի հարավում իսլամիստների կողմից կառավարական ուժերի ռազմական բազայի ուղղությամբ հրետանային գնդակոծման հետևանքով զոհվել է ավելի քան 180 մարդ։
Ինչպես հայտնել է լիբիական «ԱԼ Վասաթ» լրատվական միջոցը, հարձակման են ենթարկվել Տոբրուքում տեղակայված կառավարությանն ենթակա թիրախները, Բիր Գանիմ տեղամասի զինվորական ստորաբաժանումները։